Հունիսի 15-21-ը ԱՄԷ-ի Դուբայ քաղաքում տեղի կունենա շախմատի աշխարհի առաջնությունը՝ արագ և կայծակնային մրցաձևերում:
Մրցաշարին մասնակցում են 124 շախմատիստներ: Դուբայում կպայքարեն շախմատի Հայաստանի հավաքականի առաջին համար Լևոն Արոնյանը, Վիշվանաթան Անանդը, Ալեքսանդր Գրիշչուկը, Ֆաբիանո Կարուանան, Հիկարու Նակամուրան և մի շարք այլ հանրահայտ գրոսմայստերներ:
Ցանկը գլխավորում է համաշխարհային շախմատի թագի տիրակալ Մագնուս Կարլսենը:











































