Միջազգային համագործակցության ռուսական ասոցիացիայի ղեկավար Սերգեյ Ստեպաշինը հայտնել է, որ Սիրիայի բոլոր դպրոցներում ռուսերեն լեզվի պարտադիր ուսուցում է ներմուծվել՝ հայտնում է Ria Novosti-ն:
«ՌԴ կառավարության փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինի վերջերս Սիրիա կատարած այցից հետո երկրի ղեկավարությունը որոշում է ընդունել բոլոր դպրոցներում պարտադիր կերպով ներմուծել ռուսերեն լեզվի ուսուցումը: Մեզ Ուկրաինայում սեղմում են, իսկ ահա ձեզ՝ Սիրիայի օրինակը»,- Պետդումայի ԱՊՀ, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի հարցերով կոմիտեի նիստի ժամանակ ասել է Ստեպաշինը:
Սիրիան, նրա խոսքով, միշտ եղել է Ռուսաստանի ոչ թե պարզապես դաշնակիցը, այլ «մեր իսկական ֆորպոստը» Մերձավոր Արևելքում:










































