Ռուսաստանի Բարձրագույն խմբի առաջնության 15-րդ տուրի շրջանակներում Մոսկվայի «Դինամո»-ն սեփական հարկի տակ 2:0 հաշվով առավելության հասավ «Ալանիա»-ի նկատմամբ:
Դաշտի տերերի կազմում դուբլի հեղինակ դարձավ գերմանացի հարձակվող Քևին Կուրանին:
Հայաստանի ազգային հավաքականի դարպասապահ Ռոման Բերեզովսկին պահեստայինների նստարանին էր:









































