
Շվեյցարական հեռուստաընկերություններից մեկը ռեպորտաժ է պատրաստել Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Բեռնար Շալանդի հայաստանյան օրերի մասին:
«62 տարեկան Շալանդն առաջին անգամ է ապրելու հայրենի սահմաններից դուրս: Նա արդեն ճանաչված է Հայաստանում: Առաջին մարզումն անցկացրել է անգլերենով` թարգմանչի օգնությամբ: Սակայն արդեն հայերեն է սովորում»,- ասում է լրագրողը:
«Երբեք չեմ պատկերացրել, որ կաշխատեմ Կովկասում: Ապրելու ենք քաղաքի կենտրոնում: Մեզ լավ բնակարան է տրամադրված, ինչպես նաև ավտոմեքենա: Վարորդի առկայությունը մանավանդ ուրախալի է, քանի որ երևանյան խաչմերուկներում ես չեմ կարող մեքենա վարել:
Եթե մնայի հայրենիքում, ապա «Եվրո-2016»-ին, հավանաբար, կհետևի հեռուստատեսությամբ: Իսկ այժմ, գուցեև փոքր, բայց շանս ունեմ թիմիս հետ մասնակցելու Եվրոպայի առաջիկա առաջնությանը: Առաջին մի քանի հանդիպումներում` Դանիայի, Սերբիայի, Պորտուգալիայի ընտրանիների դեմ, անպայման պետք է հաջողությունների հասնենք: Այլ կերպ ես չեմ կարող մարզիչ համարվել: Ինձ վստահել են թիմը, որպեսզի տղաների հետ միասին բարելավենք նրանց խաղային որակները: Լավ կլինի, եթե առաջին անգամ մրցաշարի եզրափակիչ փուլի ուղեգիր նվաճենք»,- ասել է Շալանդը:
Մասնագետի կինը նշել է, որ սկզբում դժվարանում էր, մանավանդ լեզվային արգելքի առումով: Սակայն արդեն հարմարվել է Հայաստնում: