Եգիպտոսի նախագահական ընտրությունների ընտրատեղամասերը փակել են իրեց դռները երրորդ ընտրական օրվա ավարտին: Հանձնաժողովները սկսել են ձայների հաշվարկը՝ հաղորդում է ITAR-Tass-ը:
Երեք օրվա ընթացքում Եգիպտոսում տեղի են ունեցել նախագահական ընտրություններ: Երկրի ղեկավարի պաշտոնին հավակնել են ընդամենը երկու թեկնածուներ՝ սոցիալիստ-նասերիստ Համիդ Սաբահին և առաջատար համարվող պաշտպանության նախկին ղեկավար Աբդել Ֆաթթահ աս-Սիսին:
Ի սկզբանե, քվեարկությունը պետք է անցկացվեր երկու օրվա ընթացքում՝ երկուշաբթի և երեքշաբթի: Սակայն, անցած երեկո երկրի ԿԸՀ-ը անսպասելիորեն երկարացրել է քվեարկության ժամկետը ևս մեկ օրով: Նման որոշման պատճառն ընտրողների նվազ մասնակցությունն էր:







































