Գերմանիայում մաքսատան աշխատակիցներն առգրավվել են վերջին 5 տարվա ընթացքում ամֆետամինի ամենախոշոր խմբաքանակը` Գերմանիայի և Լյուքսեմբուրգի սահմանում: Տրիրա քաղաքի դատախազությունը նշել է, որ այն 129 կգ է, գրում է ITAR-TASS-ը:
Թմրանյութերը գտնվել են իսպանական պետհամարանիշներով բեռնատարում: «Տրանսպորտային միջոցի ղեկին է եղել 55-ամյա վարորդը: Ամենայն հավանականությամբ, նա հանցակիցներ է ունեցել»,- ասել է դատախազության ներկայացուցիչ Էրիկ Զամելը: Նա հավելել է, որ կասկածյալը խմբաքանակն ընդունել է Ռոտերդամում և պատրաստվել Իսպանիա ուղարկել: Այժմ նրան 2-15 տարվա կալանք է սպառնում: