Ամերիկյան Lockheed Martin ընկերությունը նոյեմբերի 9-ին աշխատանքից հեռացրել է իր նախագահ և օպերատիվ գծով տնօրեն Քրիստոֆեր Կուբասիկին իր աշխատակցուհիներից մեկի հետ «մտերիմ անձնական հարաբերություններ» ունենալու պատճառով՝ հաղորդում է Agence France-Presse-ը:
Քրիստոֆեր Կուբասիկը 2013թ.-ի հունվարին պետք է զբաղեցներ Lockheed Martin-ի գլխավոր տնօրենի պաշտոնը՝ փոխարինելով Բոբ Սթիվենսին, ով ավելի վաղ հայտարարել էր պաշտոնը լքելու իր որոշման մասին:
Ինչպես նշվում է հայտարարության մեջ՝ Lockheed Martin-ի ղեկավարությունը Կուբասիկին խնդրել է հրաժարական տալ, երբ հայտնի է դարձել աշխատակցուհիներից մեկի հետ նրա մտերիմ հարաբերությունների մասին:
Ընկերության հայտարարության մեջ նշվում է, որ Կուբասիկի գործողությունները խախտել են ընկերությունում ընդունված էթիկայի կանոնները և բիզնես վարելու ավանդույթները, սակայն չեն ազդել ընկերության գործունեության և ֆինանսական ցուցանիշների վրա:
Ամերիկյան Lockheed Martin Corporation ընկերությունը աշխատում է ռազմական տեխնիկայի արդյունաբերության ոլորտում:











































