Ամեն տարի նոյեմբերի 10-ին նշվում է Հանուն խաղաղության գիտության համաշխարհային օրը (World Science Day for Peace and Development): Այն նպատակ ունի բարձրացնել հասարակության գիտակցությունը հօգուտ գիտության` ամբողջ աշխարհում: Եվ չնայած այդ օրը հանգստյան օր չի հայտարարվել՝ ամեն տարի յուրաքանչյուր երկիր նշվում է Գիտության համաշխարհային օրը:
Գիտությանը օր նվիրելու առաջարկով հանդես են եկել 1999թ.-ին` Բուդապեշտում, Գիտության համաշխարհային կոնֆերանսի ժամանակ, որտեղ կարծիք է հնչել, որ անհրաժեշտ է ավելի սերտացնել գիտության և հասարակության միջև շփումը:
2001թ.-ին ՅՈՒՆԵՍԿՕ-ն պաշտոնապես հայտարարեց այս օրը Գիտության համաշխարհային օր: Գլոբալ մասշտաբով օրը առաջին անգամ նշվել է 2002թ.-ի նոյեմբերի 10-ին, և այդ օրվանից այն լայնորեն նշվում է ամբողջ աշխարհում:








































