Կովկասցիները, ովքեր ակտիվ մասնակցում են Դոնեցկի իրադարձություններին, իրենք իրենց «կադիրովցիներ» են անվանում և հայտարարում են, որ այստեղ են ժամանել Ռուսաստանի շահերը պաշտպանելու համար: Այս մասին նրանք պատմել են CNN-ի լրագրողին:
Գրոհայինների խոսքերով՝ նախկինում իրենք Չեչնիայում էին կռվում, իսկ այժմ որպես կամավորականներ՝ Ուկրաինայում:
Նրանք նշել են նաև, որ «ՆԳՆ-ից են»:
Ավելի վաղ, Դոնեցկի քաղաքապետը լրագրողներին պատմել էր, որ Դոնեցկում հակաահաբեկչական գործողությունների ժամանակ վիրավորվածներից առնվազն 8-ը ՌԴ-ի քաղաքացիներ են, այդ թվում՝ Գրոզնիի և Գուդեմեսի բնակիչներ: