Friday, 12 06 2026
Հայաստանի ԱԳՆ-ն շնորհավորել է Ռուսաստանին Ազգային տոնի առթիվ
20:30
Թրամփը հերքել է Իրանի հետ համաձայնագրի վերաբերյալ իրանական լրատվամիջոցների հրապարակումները
Կիևյան կամուրջը հունիսի 17-ից միչև օգոստոսի 29-ը երթևեկության համար փակ կլինի
Առաջընթաց և բարգավաճում․ ԱՄԷ նախագահը շնորհավորել է Փաշինյանին
ՀՌՀ-ն վարչական տույժեր է կիրառել «5-րդ ալիք»-ի և «Հ2»-ի նկատմամբ
19:50
Իսրայելը ԱՄՆ-ի ենթական չէ, այլ դաշնակիցն է
Ի՞նչ եղանակ է սպավում առաջիկայում
19:30
Թրամփը Իրանի գործողությունները ողորմելի է որակել
Փրկարարներն ու ոստիկանները օգնություն են ցուցաբերել կամրջի փլուզման հետևանքով արգելափակված քաղաքացիներին
19:10
Կանադան կխորացնի հարաբերությունները Թուրքիայի հետ
Ավտոմոբիլիստներին գնդակահարելու հումորը անհաջող է․ քաղաքապետի խոսնակ
18:50
Facebook-ում և Messenger-ում տեղի է ունեցել գլոբալ խափանում
Ուզբեկստանի նախագահի ուղերձը՝ «Քաղաքացիական պայմանագրի» հաղթանակի առթիվ
18:30
Մեծ Բրիտանիան, Ավստրալիան և Կանադան խաղաղության հիմնադրամ են ստեղծում իսրայելապաղեստինյան հակամարտության կարգավորման համար
Բրյուսելում քննարկվել են ՀՀ-ԵՄ և ՆԱՏՕ-ի հետ պաշտպանական համագործակցության հարցեր
Նեթանյահուն հայտարարել է, որ Իրանին թույլ չի տա  միջուկային զենք ունենալ, քանի դեռ  վարչապետ է
Իրանը և ԱՄՆ «մոտ են փոխըմբռնման հուշագրի ստորագրմանը»
17:50
Դեմբելեն պաշտպանել և աջակցել է Մբապեին
ՏԿԵ նախարարն այցելել է Երևան-Սևան ավտոճանապարհի՝ Չարենցավանի հատված, որտեղ կայծակի հարվածից կամուրջ էր փլուզվել
17:30
ՆԱՏՕ-ն մտադիր է 2027 թվականին սկսել Կոսովոյում իր ուժերի կրճատումը
Առաջիկա ժամերին Գյումրիում և Ապարանում հորդառատ անձրև է սպասվում
17:10
Եվրահանձնաժողովը 540 միլիոն եվրո կհատկացնի ֆերմերներին՝ պարարտանյութերի գների աճի պատճառով
Ընտրակաշառքի գործերով 3 թեկնածու փախուստի մեջ է. Ալեքսանյան
Իսրայելը հայտարարել է մեկ շաբաթում Լիբանանում «Հեզբոլլահ»-ի 310 թիրախի հարվածելու մասին
Բնապահպանական հորդոր․ կենդանական տեսակների բացթողումը միայն օրենքով սահմանված կարգով
16:30
Հնդկաստանի ԱԳՆ-ն կանչել է Նյու Դելիում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարին առևտրային նավերին հարվածների առնչությամբ
ՀՀ պատվիրակությունը խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ հայտարարությամբ է հանդես եկել ԵԱՀԿ Մշտական խորհրդի 1568-րդ նիստում
16:10
Լեհաստանի սպառազինությունը համալրվել է F-35 կործանիչներով
Երկրաշարժ՝ Հայաստանում
Երկրաշարժ՝ Ադրբեջանում

Տիգրան Ուրիխանյանը չի «թռել». մեղավորը շոուների սիրահար Զարուհի Փոստանջյանն է

Տիգրան Ուրիխանյանը պարզաբանում է ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նիստի վերաբերյալ.

«Ցանկանում եմ ներկայացնել հանրությանը այն պարզ իրավիճակը, որի առթիվ շոուների սիրահար երիտասարդ պատգամավորուհի Զարուհի Փոստանջյանը սեփական գործը ոչ պատշաճ կերպով կատարելու և արդյունքում տապալելու մեղքը փորձում է բարդել ինձ վրա:

Շատ կարճ՝ երբ «Հարսնաքարի» դեպքերի վերաբերյալ հանձնաժողով ստեղծելու նախագիծը մտավ ՀՀ ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի օրակարգ, ես բնականաբար մասնակցում էի նիստին և հավուր պատշաճի կատարում էի իմ գործառույթային պարտականությունները, իսկ ահա նախագծի հեղինակ Զարուհի Փոստանջյանը անհասկանալի պատճառներով չներկայացավ, ընդգծում եմ՝ ընդհանրապես չներկայացավ նիստին, ինչի պատճառով նախագծի քննարկումը հետաձգվեց մինչև մեկ տարով: Արդեն հաջորդ նիստին, որի հետ համընկավ իմ նախօրոք պայմանավորվածության արդյունքում կազմակերպված ուղիղ եթերում բանավեճը, Զարուհին հայտնվեց և կրկին ներկայացրեց նախագիծը: Ամբողջ երկիրը ուղիղ եթերով տեսավ, թե որտեղ եմ ես գտնվում, ուր գնացել էի, կրկնում եմ, նախօրոք շատ ավելի վաղ քան սկսվել էր նշված հարցի քննարկումը:

Ոչ մի կերպ չեմ հաշվարկում, թե ով ինչ կերպ է քվեարկելու ապագայում այս կամ այն հարցի շուրջ ու եթե տիկին Փոստանջյանը շահարկում է, որ քվեարկողների ձայները բաշխվեցին հավասարապես, ապա ի՞նչ կապ ունեմ դրա հետ ես:

Իսկ նրա կողմից արված անտակտ արտահայտությունների վերաբերյալ առաջարկում եմ, որ ազնիվ լինի հանրության հետ ու կեղծավորությունների փոխարեն հիշի օդանավում պատահաբար հանդիպելու ժամանակ իմ հնչեցրած խոսքերն ու մտահոգություններս, որոնք ուղղել եմ իրեն: Խորհուրդ եմ տալիս նաև չդրսևորել հայ կնոջն ու պատգամավորին անվայել պահվածք և չորակել իմ քայլերը ու նամանավանդ ԲՀԿ-ի գործողությունները սեփական շոուների տեսանկյունից»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում