Լոնդոնի «Չելսի»-ի գլխավոր մարզիչ Ռոբերտո դի Մատեոն ԱՊԼ-ի 11-րդ տուրի շրջանակներում կայանալիք «Լիվերպուլ» – «Չելսի» խաղից առաջ խոսել է հանդիպման մասին:
«Նրանք մեզ համար չար ոգիներ են: Ցուցանիշներն են փաստում, որ նրանք մեզ հետ ապշեցուցիչ լավ են խաղում՝ գրանցելով նույնպիսի արդյունքներ: «Լիվերպուլ»-ի դեմ միշտ էլ բարդ է խաղալ ու առավել ևս հաղթել: Հարկավոր է համախմբվել ու լավ հանդիպում անցկացնել»,- լոնդոնյան թիմի պաշտոնական կայքը փոխանցում է Դի Մատեոյի խոսքերը:





































