Կատալոնական «Բարսելոնա»-ի բրազիլացի պաշտպան Դանի Ալվեշը հայտարարել է, որ չնայած «Սելթիկ»-ին պարտվելուն՝ թիմը չի պատրաստվում փոխել իր խաղաոճը:
«Բավական է մեկ անգամ պարտվել, և խոսակցությունները սկսվում են.« «Բարսելոնա»-ին «Բ» պլան է հարկավոր…» Սակայն այս ակումբն առանց դրա էլ կարող է խաղալ: Մենք մեր փիլիսոփայությունն ունենք ու չենք հրաժարվելու դրանից:
Մենք համոզված ենք, որ մեր «Ա» պլանը հերիք է մեզ»,- թիմի պաշտոնական կայքի փոխանցմամբ՝ ասել է Ալվեշը:









































