Այս տարվա հունվարից ՀՀ էներգահամակարգին միացված Հրազդանի ՋԷԿ-ի 5-րդ էներգաբլոկի բյուջե վճարած հարկերը ներառված են «Հայռուսգազարդ» ընկերության հարկերի մեջ: Ինչպես «Առաջին լրատվական»-ին հայտնեց «Հայռուսգազարդ»-ի լրատվական ծառայության ղեկավար Շուշան Սարդարյանը, թեև երկու ընկերությունների տնօրինությունները տարբեր են, սակայն հարկային մուտքերը բյուջե միասին են հաշվառվում:
Հիշեցնենք, որ այս տարվա հունվար-սեպտեմբեր ամիսների արդյունքներով՝ 1000 խոշոր հարկատուների ցուցակը գլխավորում է «Հայռուսգազարդ» ընկերությունը, որը բյուջե է վճարել 22 մլրդ 635 մլն դրամ՝ նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ մուտքերն ավելացնելով 6 մլրդ 734 մլն դրամով կամ 42 %-ով: «Հայռուսգազարդ»-ը խոշոր հարկատուների ցուցակը սկսել է գլխավորել այս տարվա սկզբից, երբ ՋԷԿ-ի 5-րդ բլոկը սկսել է շահույթ ապահովել: