Շվեդիայի վարչապետ Ֆրեդրիկ Ռայնֆելդի Ստոկհոլմում գտնվող պաշտոնական նստավայրում տղամարդ է մահացել։ Այս մասին հաղորդել է տեղի ոստիկանությունը:Շվեդական ԶԼՄ-ների տեղեկությունների համաձայն՝ մահացած տղամարդը անվտանգության ծառայության աշխատակից է, ով մահացել է հրազենային վնասվածքից:
Ռայնֆելդի գրասենյակից տեղեկացրել են, որ միջադեպի ժամանակ վարչապետն ու նրա ընտանիքը շենքում չեն եղել և չեն տուժել միջադեպից:
Ներկա պահին վարչապետի նստավայրում աշխատում են հատուկ ծառայությունների աշխատակիցները և իրավապահ մարմինները: Ոչ պաշտոնական տեղեկությունների համաձայն՝ կա՛մ դժբախտ պատահար է տեղի ունեցել, կա՛մ ինքնասպանություն:








































