Հարձակվողական կիսապաշտպան Իբրահիմ Աֆելայը, որն այս մրցաշրջանը վարձակալական հիմունքներով անցկացնում է գերմանական «Շալկե»-ի կազմում, հայտարարել է «Բարսելոնա» վերադառնալու իր ցանկության մասին:
«Իմ նպատակն է «Բարսելոնա» վերադառնալ: Կատալոնիայում անցկացրած ժամանակահատվածից միմիայն դրական հիշողություններ ունեմ: Այնքա՜ն հաճելի էր մարզումներին: Երբ տուն էի վերադառնում, անհամբերությամբ սպասում էի հաջորդ օրվան: Դու իրոք զգում ես քո բարելավումը:
Մինչև այժմ կապ եմ հաստատում Չավիի ու Ինյեստայի հետ: Նրանք մոլորակի լավագույն ֆուտբոլիստներն են, իսկ Մեսսին՝ լավագույններից լավագույնը: «Բարսելոնա»-ում դու մի ընտրություն ունես՝ բարձրացնել խաղամակարդակդ»,- Goal.com-ի մեջբերմամբ՝ ասել է Աֆելայը:









































