Այսօր ԵՄ առաջնորդները Բրյուսելում ոչ պաշտոնական գագաթնաժողովի ժամանակ կքննարկեն իրավիճակն Ուկրաինայում: Այս մասին ասվում է ԵՄ խորհրդի նախագահ Հերման վան Ռոմպեյի անունից երկրների նախագահներին ու կառավարությունների ղեկավարներին ուղարկված հրավեր-նամակում՝ փոխանցում է The Telegraph-ը:
«Ուկրաինայում նախագահական ընտրություններից հետո և Բրյուսելում «Մեծ յոթյակի» հանդիպման նախօրեին մենք, իհարկե, կարծիքներ կփոխանակենք իրադարձությունների զարգացման մասին»,- ասվում է նամակում: Հանդիպման քննարկման հիմնական թեմաներից է նաև Եվրախորհրդարանի ընտրությունները:
Կքննարկվեն առաջիկա տարիների առաջնահերթությունները, այդ թվում՝ տնտեսական ոլորտում, որոնք վերաբերում են եվրոգոտու կայունությանն ու կառուցողական բարեփոխումների անցկացմանը՝ ասվում է նամակում:








































