Յոհան Կրոյֆն ու Կատալոնիայի ֆուտբոլի ֆեդերացիան խզեցին պայմանագիրը: Կրոյֆը Կատալոնիայի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում իր վերջին խաղը կանցկացնի 2013թ հունվարի 2-ին, իսկ հակառակորդը կլինի Եգիպտոսի, Ալժիրի կամ Զամբիայի հավաքականը:
«Ուրախ եմ, որ զբաղեցրել եմ Կատալոնիայի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնը: Կատալոնացիները միշտ ջերմ են վերաբերվել ինձ: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Կատալոնիայի բոլոր բնակիչներին»,- հայտարարեց Կրոյֆը:
Հիշեցնենք, որ Կրոյֆն այդ պաշտոնը զբաղեցրել էր 2009թ. նոյեմբերի 2-ին:









































