Չեմպիոնների Լիգայի խմբային փուլի չորրորդ տուրում շոտլանդական «Սելթիկ»-ից պարտություն կրելուց հետո կատալոնական «Բարսելոնա»-ն ուրբաթ օրը՝ առավոտյան, իր առաջին մարզումն է անցկացրել: Մարզմանը, բարեբախտաբար, մասնակցել է նաև Կառլես Պույոլը, որը երկար ժամանակ է՝ ապաքինվում է վնասվածքից:
Հիշեցնենք, որ Կառլես Պույոլը վնասվածք էր ստացել հոկտեմբերի 2-ին Լիսաբոնում: Իսպանացին մինչև այժմ մարզվում էր անհատական ծրագրով, սակայն այսօրվանից նա սկսել է մարզվել ընդհանուր խմբի հետ:






































