Լոնդոնի «Արսենալ»-ի գլխավոր մարզիչ Արսեն Վենգերն անգլիական մամուլին տված հարցազրույցում նշեց, որ թիմը պատրաստվում է նոր պայմանագիր առաջարկել Թեո Ուոլքոթին, իսկ ինքը հավատում է, որ կիսապաշտպանը կընդունի թիմի առաջարկը.
«Ցանկանում եմ, որ Թեոն մնա մեր թիմում: Ամեն ինչ կանենք, որ նրան պահենք մեր կազմում:
Շուտով թիմը պաշտոնական առաջարկ կանի նրան, իսկ Ուոլքոթը կընդունի այն»,- հայտարարել է ֆրանսիացի մասնագետը:








































