«Ոսկե գնդակ»-ի հավակնորդներից մեկը՝ իվուարցի հարձակվող Դիդյե Դրոգբան, կարծում է, որ պատվավոր մրցանակը բաժին կհասնի Լիոնել Մեսսիին կամ Քրիշտիանու Ռոնալդուին:
«Պայքարը կընթանա 2 ֆենոմենների՝ Ռոնալդուի և Մեսսիի միջև: «Ոսկե գնդակ»-ը կստանա նրանցից մեկը: Լավագույն 5 առաջնություններում 30 գոլ խփելը հերոսություն է հարձակվողի համար: Նրանք պարբերաբար խփում են 40 գոլից ավելի»,- հայտարարեց Դրոգբան:






































