Փարիզի դատարանը պատժեց Զագրեբի «Դինամո»-ի երկրպագուներին, որոնք Չեմպիոնների Լիգայի գավաթի ընթացիկ խաղարկության խմբային փուլի շրջանակներում ՊՍԺ-ի դեմ արտագնա խաղում բախվել էին դաշտի տերերի երկրպագուներին և անվտանգության աշխատակիցներին:
Ֆրանսիական մամուլի փոխանցմամբ՝ 3 երկրպագուներ ազատազրկվել են 4-ական ամսով: Բացի այդ, նրանց արգելվել է առաջիկա 5 տարիներին հատել Ֆրանսիայի սահմանը:
Երկրպագուները հերքում են իրենց ՝ խուլիգանական արարքներ թույլ տալու մեղադրանքները և պնդում, որ Ֆրանսիա էին ժամանել տուրիստի կարգավիճակով:









































