Գիտնականները եկել են եզրակացության, որ գենետիկ հետազոտությունները կարող են կանխատեսել, թե որքան համեղ կարող է լինել տավարի միսը:
Հաճախ այնպես է պատահում, որ արտաքնապես իրար շատ նման մսի երկու կտորներ իրարից համային որակներով շատ են տարբերվում: Ֆրանսիացի գենետիկները իրենց առջև նպատակ են դրել պարզելու, թե ինչից է դա կախված:
Գիտնականները վերլուծության են ենթարկել կովերի 3000 գեներ՝ առանձնացնելով նրանք, որոնք ազդում են կովերի մսի համի վրա:
Հետազոտության արդյունքները ստուգվել են փորձարկողների հետ միասին` մեթոդի արդյունավետությունը պարզելու համար: Ներկա դրությամբ այն գործում է միայն որոշակի ծեղի կովերի պարագայում, սակայն հետազոտողները մտադիր են շարունակել աշխատանքը:
Հնարավոր է, որ շուտով վաճառասեղաններին կհայտնվի այնպիսի միս, որի համային որակները հաստատված կլինեն գենետիկ ստուգման միջոցով:











































