Monday, 13 05 2024
Լավրովը կվերանշանակվի ՌԴ ԱԳ նախարարի պաշտոնում
Ֆրանսիան Հայաստանին և Ադրբեջանին հորդորում է շարունակել սահմանազատումն ըստ պայմանավորվածության
Բելգորոդում շենքի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 12-ի
Բելոուսովը կնշանակվի ՌԴ պաշտպանության նախարար, Շոյգուն այլ պաշտոն է ստացել
Ծառն ընկել է ավտոմեքենաների վրա
Պետք է ավելի դիստանցավորվել Ռուսաստանից, և Ադրբեջանին շանս չթողնել
Ֆրանսիայում Հայկական շարժումը կոչ է անում բոյկոտել Բագրատ Գալստանյանի նախաձեռնած ցույցը
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հերթական հանրահավաքում մատնանշվեցին առաջիկա անելիքները
Բագրատաշենի ճանապարհը բաց է, հանրապետությունում փակ փողոցներ չկան. ՀՀ ՆԳՆ
Սա մեր եկեղեցու ամենաամոթալի էջերից է
Տարածաշրջանում աշխարհաքաղաքականությունը արմատապես փոխվում է. Մոսկվան փորձում է դա թույլ չտալ
Իրականում կա այլ ծրագիր, որը չի բարձրաձայնվում՝ թույլ չտալ, որ Հայաստանը գնա եվրոպական ուղով
Որոշեցին Հայաստանի վրա Ադրբեջանի հարձակման համար լեգիտիմ հիմքեր ստեղծել
Ատելության քարոզի հասարա-քաղաքական հետևանքները
Որքան գումար է ծախսվել Լծեն-Տաթև ճանապարհը վերակառուցման համար
Բիշքեկից՝ Ալմաթի
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանում և 5 մարզերում
«Պահիր Քո’ Սուրբ ժողովրդին». Բագրատ Սրբազանը ժողովրդի հետ աղոթում է հանրահավաքին ընդառաջ
Հայաստան-Ադրբեջան սահմանազատման հիմքը
Կիրակնօրյա լրատվական-վերլուծական թողարկում
Թիվ 39 երթուղին սպասարկող ավտոբուսում տղամարդը հանկարծամшհ է եղել
«Զանգե’ր, ղողանջե’ք, Սրբազան քաջերի’ն կանչեք». երգերով երիտասարդները միանում են Սրբազանին
Ստախոսն իր մաշկի վրա զգալու է մեր համառության ուժը
Բելգորոդում ուկրաինական ԶՈՒ հրետակոծումից բազմաբնակարան շենք է մասամբ փլուզվել
Գազայում իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 35 հազարը
Աշխատանքային այցով Հայաստան է ժամանելու ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի Հանրապետության ԱԳ նախարար Իեն Բորջը
Փրկարարները կոտրված ծառի ճյուղերը հեռացրել են ճանապարհի երթևեկելի հատվածից
18:15
Մեծ Բրիտանիան զորք չի ուղարկի Գազայում հումանիտար օգնության մատակարման համար
Բաքվում «զինվորական խռովությու՞ն է կանխվել»
Արարատ գյուղի ավտոտնակներից մեկում հրդեհի բռնկմամբ պայթյուն է տեղի ունեցել

«Հայաստանի հարցում Կրեմլն ամենակարևորին հասել է սեպտեմբերին, Աստանայում փաստաթուղթը կստորագրվի առանց Հայաստանի»

Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի հերթական նիստը կկայանա մայիսի 29-ին Աստանայում, որտեղ նախատեսվում է Եվրասիական տնտեսական միության ստեղծման պայմանագրի ստորագրությունը։ Պաշտոնական հաղորդագրությունների համաձայն՝ Հայաստանը պետք է որ միանա միության ստեղծման աշխատանքներին, սակայն ռուսաստանցի որոշ փորձագետներ կասկածամիտ են այս հարցում:

«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ռուսաստանցի հեղինակավոր քաղաքական վերլուծաբան, փորձագետ, ռուսաստանյան «Ռիա Նովոստի» լրատվական գործակալության նախկին վերլուծաբան Վադիմ Դուբնովն ասաց, որ Աստանայում իսկապես կստորագրվի Եվրասիական տնտեսական միության ստեղծման պայմանագիրը, սակայն ավանդական կազմով՝ առանց Հայաստանի, քանի որ Հայաստանի հարցը դեռևս լուծված չէ: Նրա կարծիքով՝ այսօր ոչ մեկը լրջորեն այս հարցն առաջ չի մղելու, քանի որ ներկայումս դա որևէ մեկին անհրաժեշտ չէ:

«Հայաստանի հարցում Ռուսաստանն ամենակարևորին հասել է սեպտեմբերի 3-ին, բեկանել է Հայաստանի եվրոպական ուղղությունը: Հայաստանը ևս երկրի ներսում հասել է որոշակի ցանկալի արդյունքների. այսօր Հայաստանում իշխանության ռեժիմի համար որևէ լուրջ վտանգ չկա, և առաջ մղել Հայաստանի անդամակցությունը ՄՄ-ին և ԵվրԱզԷՍ-ին՝ Մոսկվայի համար նշանակում է հակամարտությունների մեջ մտնել և տարաձայնություններ ունենալ Մինսկի ու Աստանայի հետ, որը նա այսօր ամենևին էլ չի ցանկանում:

Այսօր Մոսկվան չէր ցանկանա ապաբևեռացնել իրավիճակը: Շատ ավելի կարևոր է ցանկացած գնով ստորագրել նախատեսվող փաստաթուղթը, քանի որ այդ փաստաթղթի չստորագրությունը կամ այդ ճանապարհին որոշակի խոչընդոտները աղմկահարույց անհաջողություն կլինեն: Ուստի Մոսկվայի համար ավանդական կազմով ստորագրելն առաջնահերթություն է»,- մեկնաբանեց փորձագետը՝ հավելելով, որ Հայաստանի հետ բավականին թույլ աշխատանք է լինելու:

Նրա համոզմամբ՝ շատ բան էլ կախված է լինելու հետագա զարգացումներից: Սակայն ռուսաստանցի վերլուծաբանը չի բացառում, որ որոշ ժամանակ անց Հայաստանը կմիանա ԵվրԱզԷՍ-ին, բայց դա պրակտիկ նշանակություն չի ունենալու, քանի որ նախագիծը բացարձակ քաղաքական, է և եթե լինեն փոխադարձ բոնուսներ, և եթե Ռուսաստանի համար լուրջ կորուստներ չլինեն, ապա Հայաստանը ձևականորրեն կմիանա:

Անդրադառնալով ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի՝ ՀՀ-ի ու ԼՂ-ի անբաժանելիության մասին դիտարկումներին՝ քաղաքագետն ասաց, որ նման մակարդակի հայտարարությունները առնվազն համաձայնեցված են Մոսկվայի հետ: Սակայն, ըստ նրա, դա բանակցային դիրքորոշում է, որի հայտը ներկայացվել է մի հարցի քննարկման մեկնարկին, որն անհրաժեշտ չի լինի մոտ ապագայում քննարկել:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում