Կատալոնական «Բարսելոնա»-ի պաշտպան Խերարդ Պիկեն նոր պայմանագիր է ստորագրել ակումբի հետ: Այս մասին տեղեկացնում է «Բարսելոնա»-ի պաշտոնական կայքը:
27-ամյա ֆուտբոլիստի պայմանագիրը կգործի մինչև 2019թ. հունիսի 30-ը: Պիկեն «Բարսելոնա»-ի կազմում մասնակցել է 266 խաղի՝ խփելով 20 գոլ ու կատարելով 16 գոլային փոխանցում:
«Երբ մտածում եմ, որ կարիերաս կարող եմ ավարտել «Բարսելոնա»-ում, հպարտանում եմ: Կարծում եմ՝ ապագայում մեզ լուրջ հաջողություններ են սպասվում»,- հայտարարել է Պիկեն:
Պիկեն համարվում է «Բարսելոնա»-ի սան: Նա 2004-08թթ խաղացել է «Մանչեսթեր Յունայթեդ»-ում, որից հետո վերադարձել է հարազատ ակումբ:









































