Երգչուհի Զեմֆիրան գրեթե կես տարվա ընդմիջումից հետո իր կայքում հայտարարել է, որ The Uchpochmack խմբի կազմում պատրաստվում է համերգային շրջագայության և ելույթների շարք է պատրաստում:
Հուլիսի 5-ին SVOY Subbotnik փառատոնում Զեմֆիրայի նոր տրիոն բեմը կկիսի Placebo խմբի հետ Մոսկվայում, իսկ հունիսի 12-ին հանդես կգա Նիժնի Նովգորոդում Infected Mushrooms –ի ու АТВ-ի հետ:
«Ողջունում եմ, դուրս եմ գալիս կապի: Ես նորություններով ու բացատրություններով եմ: The Uchpochmack-ը պատրաստվում է մի շարք ելույթների, մանրամասները ավելի ուշ կլինեն»,- հայտնել է երգչուհին:
The Uchpochmack-ը հիմնադրվել է 2013թ. աշնանը: Դրա կազմում հանդես են գալիս Զեմֆիրան ու Արթուր ու Արտյոմ Ռամազանովները: Խումբը դեռ ձայնագրել է 3 երգ:












































