Monday, 13 05 2024
Արտահերթ ընտրություն կլինի, թե ոչ, կախված է նրանից՝ շարժումն ինչ դիրքի դուրս կգա
Քաղաքական աղճատվածության անընդհատ պտտվող բումերանգը
Լավրովը կվերանշանակվի ՌԴ ԱԳ նախարարի պաշտոնում
Ֆրանսիան Հայաստանին և Ադրբեջանին հորդորում է շարունակել սահմանազատումն ըստ պայմանավորվածության
Բելգորոդում շենքի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 12-ի
Բելոուսովը կնշանակվի ՌԴ պաշտպանության նախարար, Շոյգուն այլ պաշտոն է ստացել
Ծառն ընկել է ավտոմեքենաների վրա
Պետք է ավելի դիստանցավորվել Ռուսաստանից, և Ադրբեջանին շանս չթողնել
Ֆրանսիայում Հայկական շարժումը կոչ է անում բոյկոտել Բագրատ Գալստանյանի նախաձեռնած ցույցը
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հերթական հանրահավաքում մատնանշվեցին առաջիկա անելիքները
Բագրատաշենի ճանապարհը բաց է, հանրապետությունում փակ փողոցներ չկան. ՀՀ ՆԳՆ
Սա մեր եկեղեցու ամենաամոթալի էջերից է
Տարածաշրջանում աշխարհաքաղաքականությունը արմատապես փոխվում է. Մոսկվան փորձում է դա թույլ չտալ
Իրականում կա այլ ծրագիր, որը չի բարձրաձայնվում՝ թույլ չտալ, որ Հայաստանը գնա եվրոպական ուղով
Որոշեցին Հայաստանի վրա Ադրբեջանի հարձակման համար լեգիտիմ հիմքեր ստեղծել
Ատելության քարոզի հասարա-քաղաքական հետևանքները
Որքան գումար է ծախսվել Լծեն-Տաթև ճանապարհը վերակառուցման համար
Բիշքեկից՝ Ալմաթի
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանում և 5 մարզերում
«Պահիր Քո’ Սուրբ ժողովրդին». Բագրատ Սրբազանը ժողովրդի հետ աղոթում է հանրահավաքին ընդառաջ
Հայաստան-Ադրբեջան սահմանազատման հիմքը
Կիրակնօրյա լրատվական-վերլուծական թողարկում
Թիվ 39 երթուղին սպասարկող ավտոբուսում տղամարդը հանկարծամшհ է եղել
«Զանգե’ր, ղողանջե’ք, Սրբազան քաջերի’ն կանչեք». երգերով երիտասարդները միանում են Սրբազանին
Ստախոսն իր մաշկի վրա զգալու է մեր համառության ուժը
Բելգորոդում ուկրաինական ԶՈՒ հրետակոծումից բազմաբնակարան շենք է մասամբ փլուզվել
Գազայում իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 35 հազարը
Աշխատանքային այցով Հայաստան է ժամանելու ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի Հանրապետության ԱԳ նախարար Իեն Բորջը
Փրկարարները կոտրված ծառի ճյուղերը հեռացրել են ճանապարհի երթևեկելի հատվածից
18:15
Մեծ Բրիտանիան զորք չի ուղարկի Գազայում հումանիտար օգնության մատակարման համար

Լոս Անջելեսում ՀՀ միլիարդատեր հյուպատոսն ապօրինի շինարարություն է իրականացնում Մոսկվայի կենտրոնում

Հայտնի բիզնեսմեն, միլիարդատեր «Ռեսո» և «Ռեսո գարանտիա» ապահովագրական ընկերությունների խմբի տնօրենների խորհրդի նախագահ, անցած տարվա սեպտեմբերին Լոս Անջելեսում Հայաստանի գլխավոր հյուպատոս նշանակված մոսկվաբնակ Սերգեյ Սարկիսովը, չբավարարվելով իր ունեցածով, ներկայում ապօրինի շինարարություն է իրականացնում Մոսկվայի կենտրոնում: Պատմամշակութային նշանակություն ունեցող շենքը վերակառուցելով՝ այն դարձնում է բնակելի: Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում դժգոհեցին մոսկվաբնակ մի խումբ քաղաքացիներ, ովքեր բազմաթիվ բողոք-դիմումներ են հղել պատկան մարմիններին՝ պահանջելով պարտավորեցնել Սարկիսովին դադարեցնել ապօրինի շինարարությունը:

«Բողոքում ենք, դիմում ենք համապատասխան մարմիններին, սակայն մեզ պատասխանում են, որ նրա նկատմամբ վարչական տուգանք է կիրառվել, բայց շինարարությունը չի դադարում: Նա ապօրինի շինարարություն է կատարում, իսկ մենք՝ Մոսկվայի բնակիչները, ոչ մի բան չենք կարողանում անել: Բազմաթիվ նամակներ ենք գրել տարբեր գերատեսչությունների, բայց նրան ոչ ոք և ոչինչ չի հետաքրքրում»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց շինարարությունից դժգոհ մոսկվաբնակ մի քաղաքացի, ով հենց ապօրինի շինարարության դեմ պայքարողներից մեկն է: Նա հավելեց. «Այդ շենքը Մոսկվայի պատմական կենտրոնում է, շատ գեղեցիկ շինություն էր, բայց Սարկիսովը նախ՝ սկսեց առաջին հարկից՝ ամբողջությամբ փոխելով շենքի ճարտարապետական տեսքը, իսկ հիմա, անտեսելով բոլոր արձագանքները, կառուցում է ևս մեկ հարկ»:

Այնուամենայնիվ, քաղաքացիների դիմումների հիման վրա Մոսկվա քաղաքի անշարժ գույքի օգտագործման վերահսկողության պետական տեսչությունն ստուգումներ է իրականացրել և պարզել, որ իսկապես Սպիրիդոնովկա 2, տ.36 (Спиридоновка, д.36, стр.2) հասցեում կատարվում է անօրինական շինարարություն. կառուցվում է բնակելի շենքի հինգերորդ հարկը, ինչն արգելվում է: Ստուգումների իրականացման ժամանակ շինարարության թույլտվության փաստաթուղթ չի ներկայացվել: Պարզվել է, որ բնակելի շենքի հինգերորդ հարկը կառուցվում է հողատարածքի օգտագործման իրավունքի և համապատասխան շինարարության թույլտվության բացակայության պայմաններում:

Բացի այդ, Մոսկվա քաղաքի պետական շինարարական հսկողության կոմիտեն («Մոսգոստրոյնադզոր») ուսումնասիրել է քաղաքացիների դիմումները վերոնշյալ հասցեում իրականացվող շինարարության վերաբերյալ և հաստատել, որ «Մոսգոստրոյնադզորը» տվյալ հաստատության վերաբերյալ որևէ փաստաթուղթ, թույլտվություն չի տվել և չի ստացել, պետական շինարարական հսկողություն չի իրականացվել: Ելնելով դրանից՝ խախտում իրականացնող անձի՝ Սարկիսովի նկատմամբ կազմվել է արձանագրություն՝ շինարարության ոլորտում վարչական իրավախախտման մասին:

Բացի այդ, աշխատանքների վերսկսման փաստով Սարկիսովի նկատմամբ կրկնակի հարուցվել է վարչական վարույթ:
«Մոսգոստրոյնադզորն» այս կապակցությամբ Մոսկվայի միջշրջանային դատախազությանը խնդրել է համապատասխան միջոցներ ձեռնարկել ընդդեմ Սարկիսովի:

Նշենք, որ Սարկիսովն առանձնապես չի փայլում նաև հյուպատոսական իր գործունեությամբ: Լոս Անջելեսում հյուպատոսի նշանակումից հետո, տեղի հայերի խոսքով, նրան այլևս ոչ ոք չի տեսել. նա ի պաշտոնե հանրությանը ներկայանում է միայն «Հայաստան» համահայկական հիմնադրամի դրամահավաքների ժամանակ, որոշակի գումար նվիրաբերում և կրկին անցնում իր բիզնես-գործունեությանը:

Նշենք նաև, որ Սարկիսովի մյուս եղբայրն էլ՝ կրկին միլիարդատեր Նիկոլայ Սարկիսովը, հյուպատոս է նշանակվել Ֆրանսիայի Լիոն քաղաքում:

фото

фото (1)

fgjgfj

Untitled-12

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում