Vesti.ru-ի փոխանցմամբ` Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադն Ինդոնեզիայի Բալի կղզում տեղի ունեցած Ժողովրդավարական ֆորումի ժամանակ հայտարարել է, որ Իրանին անհրաժեշտ չէ միջուկային զենք.
«Իրանն աշխատանքներ չի տանում ատոմային ռումբի ստեղծման ուղղությամբ, քանի որ կարող է իրեն պաշտպանել նաև այլ միջոցներով: Աշխարհը վաղուց է փոխվել, և միջուկային զենքն այժմ դարձել է անօգտակար: Ամերիկացիները գիտեն, որ Իրանի ժողովրդին անհրաժեշտ չէ ատոմային ռումբ: Մեր ազգը 7000 տարի ապրել է առանց այդպիսի անհրաժեշտության:
Ես ձեզ կասեմ երկու պատճառ, թե ինչու մեզ ներկայումս նույնպես դա պետք չէ. առաջին հերթին միջուկային զենքի գործածման դարաշրջանն արդեն անցել է, այն չի օգնի երկրին: Եվ երկրորդ՝ ԱՄՆ-ն ու Եվրոպան ունեն այդպիսի զենք: Բայց մի՞թե ատոմային ռումբը նրանց օգնել է լուծել տնտեսական ճգնաժամն ու քաղաքական հակասությունները: Մարդկությունը հասել է այնպիսի մակարդակի, երբ ատոմային զենքն արդեն իսկ անօգուտ է»:










































