Մադրիդի «Ատլետիկո»-ի պաշտպան Դիեգո Գոդինը կարող է փոխել ակումբային գրանցումն ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ: Այդ մասին է հայտնում L’Equipe-ը:
Տեղեկությունների համաձայն` Ուրուգվայի հավաքականի 28-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով են հետաքրքրված Միլանի «Ինտեր»-ը, Դորտմունդի «Բորուսիա»-ն և Լոնդոնի «Չելսի»-ն: Գոդինը հիանալի ֆուտբոլ է ցուցադրել 2013/14 թվականների մրցաշրջանում:
Ինչ վերաբերում է «Ատլետիկո»-ին, ապա իսպանական ակումբը պատրաստ է նոր պայմանագիր առաջարկել Դիեգոյին, քանի որ նրա գործող պայմանագրի ժամկետն ավարտվելու է 2015 թվականին:




































