Նոյեմբերի 7-ին Բեյրութում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության 100-ամյակի Լիբանանի մարմնի հերթական նիստը, որին մասնակցել են Լիբանանում ՀՀ դեսպան Աշոտ Քոչարյանը, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի անդամ, «Փյունիկ» հիմնադրամի նախագահ Գաբրիել Չեմբերջյանը եւ աշխարհահռչակ դաշնակահար Վարդան Մամիկոնյանը:
ՀՀ ԱԳՆ մամլո գրասենյակից «Առաջին լրատվական»-ին հայտնում են, որ նիստի ընթացքում քննարկվել են մանրամասներ` Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված 100 համերգից բաղկացած համերգաշարի շրջանակներում Բեյրութում կազմակերպվելիք համերգի վերաբերյալ:






































