«Վոլֆսբուրգ»-ի դարպասապահ Դիեգո Բենալիոն կարող է կարիերան շարունակել Սանկտ-Պետերբուրգի «Զենիթ»-ում, հաղորդում է «Спорт день за днем»-ը:
Աղբյուրի տեղեկությունների համաձայն, Դիեգո Բենալիոն, ինչպես և «Կուբան»-ի դարպասապահ Ալեքսանդր Բելենովը, մտնում է «Զենիթ»-ի տրանսֆերային նպատակների մեջ:
Հիշեցնենք, որ Բենալիոն իր կարիերան սկսել է «Գրասհոպեր»-ում, իսկ «Վոլֆսբուրգ» տեղափոխվելուց առաջ հանդես է եկել պորտուգալական «Նասյոնալ»-ի ու գերմանական «Շտուտգարտ»-ի կազմերում:
Նա նաև հանդիսանում է Շվեյցարիայի հավաքականի հիմնական դարպասապահը, որի կազմում անցկացրել է 42 խաղ: Նա թիմի կազմում մասնակցեց նաև Եվրոպայի վերջին առաջնությանը:







































