Նոր տեխնոլոգիաները հասանելի են լինելու ցանկացած օգտատիրոջ:
Մեծ Բրիտանիայի Բանգորա համալսարանի մի խումբ գիտնականներ տեխնոլոգիա են մշակել, որի շնորհիվ համացանցի արագությունը կմեծանա վայրկյանում մինչև 20 գիգաբիթ, այսինքն՝ կդառնա մոտավորապես երկու հազար անգամ ավելի բարձր ներկայիս ցուցանիշներից:
Համաձայն նոր տեխնոլոգիայի՝ համացանցին միանալու համար կիրառվելու են մոդեմներ, որոնք թույլ կտան տվյալներ փոխանցել մեծ արագությամբ: Այն արդեն փորձարկումներ է անցնում, սակայն վերջնական գործարկումը կարող է մի քանի տարի անց տեղի ունենալ:
Նմանատիպ ծրագրի վրա արդեն աշխատում են Google Fiber-ի ինժեներները: Ներկա դրությամբ փորձարկվող համացանցը թողարկվել է ամերիկյան Կանզաս-Սիթիում:







































