Friday, 19 06 2026
21:09
Ուկրաինան և Թրամփի թիմը քննարկում են հրադադարի երկփուլ ծրագիր. The Economist
20:50
Իտալիայի հինգ քաղաքում շոգի պատճառով հայտարարվել է վտանգի առավելագույն մակարդակ
ՀՀ ԱԳ փոխնախարարը ընդունել է ԵՄ գործընկերության առաքելության նորանշանակ ղեկավարին
20:30
Իրանի հավաքականը պատրաստվում է դիմել ՖԻՖԱ-ին
Հունիսի 23-ին կմեկնարկի առաջին դասարան հաճախող երեխաների հայտագրման հիմնական փուլը
20:10
Սթարմերը հայտարարել է, որ չի հրաժարվելու Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնից
Երկրաշարժ՝ Հայաստանում
19:50
ԱՄՆ-ի հետախուզությունը բացահայտել է COVID-19-ի ծագման «կուլիսային» գործընթացները
Համայնքային և քրեական ոստիկանները մեքենայի գողության դեպք են բացահայտել
Անկարայում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը դաշինքի համար շրջադարձային նշանակություն կունենա. Թուրքիայի ՊՆ նախարար
Քաջարան-Ագարակ հատվածի թունելում մեկնարկել է բետոնացման փուլը
19:10
Ճապոնական ընկերության նավն անվտանգ անցել է Հորմուզի նեղուցով. ԱԳՆ
19:00
Հայտնի են Հայաստանի ֆուտզալի ընտրանու մրցակիցների աշխարհի առաջնության ընտրական փուլում
18:50
Թրամփը համոզվել է Ուկրաինայի հաղթելու կարողության մեջ. Մակրոն
Ամռանը մեծանում է աղիքային վարակների ռիսկը․ մասնագետները հորդորում են պահպանել հիգիենան
18:30
«Մետրում Ինվեստ»-ը և «Նորք Դեվելոփմենթս»-ը ստորագրեցին համագործակցության հուշագիր
Վարչապետը ներկա է գտնվել Հ․Կոջոյանի անվան վերակառուցված կրթահամալիրի բացման արարողությանը
18:10
ԵՄ-ն Հայաստանին տրամադրում է 34 մլն եվրոյի անհետաձգելի աջակցություն
Հայաստանը պետք է Կենտրոնական Ասիայում «կորցրածը վերականգնի»
17:50
Հայէկոնոմբանկն արժանացել է որակի գերազանցության մրցանակի Ռայֆայզեն Բանկի կողմից
17:40
ԱրարատԲանկ․ կյանքի նոր ռիթմ լսողության խանգարումներ ունեցող երեխաների համար
Իսրայելի բանակը հայտարարել է, որ հարվածներ է հասցրել «Հեզբոլլահ»-ի 80 թիրախի
17:20
Շուկայի իրական պատկերը. ՀՀ անշարժ գույքի վիճակագրության և տնտեսական ցուցանիշների նոր հարթակ է գործարկվել
17:10
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը կայցելի Վաշինգտոն
17:00
Flyone Armenia ավիաընկերությունը վերափոխում է հայկական ավիացիան
16:50
Հունգարիան հասել է ԵՄ-ին Ուկրաինայի արագացված անդամակցության մասին կետի հեռացմանը
Ջրային կոմիտեի աջակցությամբ լուծվել է Ջրաշենի ջրի խնդիրը
Թուրքիայի Ազգային անվտանգության խորհուրդը քննարկել է Հարավային Կովկասի, Սիրիայի և Ուկրաինայի շուրջ զարգացումները
ԱԺ նախկին պատգամավորի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում
16:10
Իրանը Իրաքում գաղտնի խմբեր է ստեղծել՝ Պարսից ծոցի երկրներին հարվածելու համար. Reuters

Արշալույս Փայտյանի արյունոտ ինդուլգենցիան. մամուլ

ՀՀ պաշտպանության նախարարության քննչական վարչությունում քննվող «գոմեշի մսի» պայմանական անունը կրող քրեական գործում ՀՀ ԶՈԻ շտաբի պետի նախկին տեղակալ Արշալույս Փայտյանը որևէ կարգավիճակով ներգրավված չէ` երեկ «Հայկական ժամանակ»-ի թղթակցի հարցին ի պատասխան ասել է ՊՆ քննչական վարչության ավագ սպա Մերի Սարգսյանը:

Խոսքը բանակի համար գնված գոմեշի մսի հայտնի պատմության մասին է, որի վերաբերյալ նույնիսկ Սերժ Սարգսյանը հրապարակային ելույթ ունեցավ, ուղղակի մեղադրելով ԶՈԻ շտաբի պետի տեղակալին` մատակարարից 200 հազար դոլար, իբր, պարտք վերցնելու համար: Սպասվում էր, որ կոռուպցիայի դեմ հատկապես «վիրահատական միջոցներով» պայքարի այս փուլում Արշալույս Փայտյանը կդառնա առաջին «վիրահատվողը» կամ գոնե առաջիններից մեկը: Բայց նա, ինչպես նշեցինք, նույնիսկ որպես վկա ներգրավված չէ քրգործում: Ինչո՞ւ: Պատասխանը, թերևս, թաքնված է ներկայացված փաստաթղթում: «ՀԺ»-ն տպել է հույժ գաղտնի քաղվածք 2008 թվականի փետրվարի 23-ի ՀՀ պաշտպանության այն ժամանակվա նախարար Միքայել Հարությունյանի թիվ 0038 տխրահռչակ հրամանից: Նաև հենց այս հրամանի հետևանքով այն ժամանակ Երևան մտցվեցին զինված ուժեր, որոնք 2008-ի մարտի 1-ին ակտիվորեն միացան անզեն ու խաղաղ ցուցարարների դեմ իրականացված զինված հարձակմանը: Սպանվեց ՀՀ 10 քաղաքացի: Հենց միայն այս հարձակման «շնորհիվ» Սերժ Սարգսյանը ստանձնեց ՀՀ նախագահի պաշտոնը. չնայած ընտրություններն ակնհայտորեն կեղծվել էին: Եվ ահա, ինչպես երևում է «ՀԺ» ներկայացրած փաստաթղթից, այդ օրերին զինվորականների գործողությունների պատասխանատվությունը դրվել էր նաև ԶՈԻ գլխավոր շտաբի պետի տեղակալ Արշալույս Փայտյանի վրա: Դատելով այն իրողությամբ, որ մարտի 1-ին զոհեր եղան, Արշալույս Փայտյանը չէր թերացել իր պարտականությունների կատարման գործում:

«Այդքանից հետո արժե՞ սպասել, որ Փայտյանը մի ինչ-որ 200 հազար դոլարի համար կպատժվի: Կոռուպցիայի մեջ թաթախված մեր բոլոր պաշտոնյաներն էլ ունեն նմանատիպ ինդուլգենցիաներ: Թե որքանով է լուրջ Հայաստանում սկսված «պայքարը» կոռուպցիայի դեմ կարելի է գնահատել հենց միայն այս օրինակով»,- հավելում է թերթը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում