Չիկագոյի համալսարանի հետազոտության ժամանակ փորձ է արվել ապացուցել, որ մաթեմատիկայի վարժություններից առաջացած անհանգստությունը միգրենի է հանգեցնում, գրում է Le Figaro հրատարակությունը:
Մաթեմատիկան գլխացավեր է առաջացնում, նշում է հոդվածի հեղինակ Ասմա Մաադը: «Մաթեմատիկան բարդ է, իսկ նրանց համար, ում մոտ առարկան մեծ անհանգստություն է առաջացնում, այն շուտով կարող է ուղեկցվել լարվածությամբ և վախով»,- պնդում են հետազոտողները:
Գիտնականները հայնտաբերել են, որ ցավ է առաջացնում ոչ թե հենց մաթեմատիկական վարժությունը, այլ դրա սպասումը: «Նրա համար, ով վախ է զգում, մաթեմատիկական խնդրի լուծման մասին միտքը ուղեղային ռեակցիա է հարուցում, որը նման է ֆիզիկական ցավին, երբ ձեռքը դիպչում է տաք թավային»,- նշում են հեղինակները:
«Մաթեմատիկայի առաջացրած վախն իրական է, այն պետք է բուժել, ինչպես ցանկացած ֆոբիա»,- նշում են հետազոտողները:










































