ԱՄՆ Պետդեպարտամենտը չի մեկնաբանել Ռուսաստանում ԱՄՆ դեպան Մայքլ Մաքֆոլի այն հայտարարությունները, թե նախագահ Բարաք Օբաման կցանկանար այցելել Սանկտ Պետերբուրգ:
«Ես կոնկրետ այդ հայտարարությունը չեմ տեսել, բայց մենք չենք խոսի նախագահի առաջիկա այցերի մասին: Թողնենք դա Սպիտակ տանը»,- նշել է Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Վիկտորյա Նուլանդը:
Նա նաև ասել է, որ նախագահի գրաֆիկը դեռ ձևավորված չէ:






































