«Բենֆիկա»-ի ու Պարագվայի ազգային հավաքականի հարձակվող Օսկար Կարդոսոն կարող է կարիերան շարունակել Անգլիայում, Իսպանիայում կամ Իտալիայում՝ տեղեկացնում է իսպանական AS-ը:
Հաղորդման համաձայն՝ 29-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված են «Յուվենթուս»-ը, «Ֆիորենտինա»-ն, «Աթլետիկո»-ն ու «Չելսի»-ն:
Ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատվում է 20 միլիոն եվրո:










































