«Արսենալ»-ի դարպասապահ Վոյցեխ Շեսնին, ամենայն հավանականությամբ, կկարողանա մասնակցել «Ֆուլհեմ»-ի դեմ շաբաթ օրը կայանալիք խաղին, հայտնում է Sky Sports-ը:
Դարպասապահը սեպտեմբերի կեսերից հետո դաշտ դուրս չի եկել վնասվածքի պատճառով: Ուրբաթ օրը նա որոշ խաղաժամանակ կստանա «Արսենալ»-ի երիտասարդական թիմի կազմում «Վեսթ Հեմ»-ի երիտասարդների դեմ խաղում:
Եթե ամեն ինչ բարեհաջող ստացվի, ապա նա կփոխարինի Վիտո Մանոնեին «Ֆուլհեմ»-ի դեմ խաղում:
Հիշեցնենք, որ Արսեն Վենգերը հայտարարել էր, որ Շեսնին համար 1-ն է թիմում, ու հենց վերադառնա, կզբաղեցնի տեղը դարպասում:











































