Բրազիլացի տխրահռչակ ֆուտբոլիստ Ադրիանոն դեռևս չի մտածում կարիերան ավարտելու մասին: Ֆուտբոլիստը, որը վերջերս հեռացվեց «Ֆլամենգո»-ից, լիահույս է, որ 2013 թվականին նորից կվերադառնա ակումբ:
Ադրիանոն հայտարարել է, որ ինքը ոչ թե պատրաստվում է հեռանալ մեծ ֆուտբոլից, այլ պատրաստվում է լուծել իր անձնական խնդիրները:
«Ես չեմ պատրաստվում ավարտել կարիերաս: Գալիք մրցաշրջանում ես պատրաստվելու շատ ժամանակ կունենամ: Հուսով եմ՝ կվերադառնամ «Ֆլամենգո»: Իմ անձնական կյանքում ես որոշակի խնդիրներ ունեմ, սակայն դրանք պետք է լուծվեն: Շնորհակալ եմ թիմին աջակցության ու սիրո համար»,- ասել է 30-ամյա հարձակվողը:







































