Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը վախենում է, որ համասեռամոլների դեմ կսկսվի «վհուկների որս»՝ կապված այն բանի հետ, որ վերջերս պահպանողական քաղաքական գործիչների հասցեին հնչել են երեխաների նկատմամբ սեռական բռնություն կիրառելու մեղադրանքներ:
Վարչապետի խոսքերը հնչել են հեռուստահաղորդման ժամանակ, երբ նրան ուղիղ եթերում հանձնել են քաղաքական այն գործիչների ցուցակը, որոնք կարող են կապ ունենալ սեռական բռնությունների հետ։
Դրան հաջորդած՝ վարչապետի մամլո ծառայության հայտարարության մեջ նշվում է, որ Քեմերոնը դեմ է համացանցում բամբասանքների տարածմանը, որտեղ համասեռամոլությունը կապվում է մանկապղծության հետ։ Վարչապետը նաև կոչ արել չվարկաբեկել հեղինակավոր մարդկանց։










































