Մադրիդի «Ռեալ»-ը դեռ ցանկանում է պայմանագիր կնքել Լուկաշ Պիշչեկի հետ:
Marca-ն տեղեկացնում է, որ իսպանական ակումբի սպորտային տնօրենը հունվարին փորձելու է համաձայնության գալ Դորտմունդի «Բորուսիա»-ի հետ թիմի ու Լեհաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստի տեղափոխության վերաբերյալ:
Ըստ աղբյուրի՝ Պիշչեկը գերմանական թիմի հետ ունի մինչև 2017 թվականը գործող պայմանագիր: «Ռեալ»-ը, այնուամենայնիվ, պատրաստ է 20 միլիոն եվրո առաջարկել խաղացողի տրանսֆերի դիմաց:












































