Ուկրաինայում նախագահի թեկնածու, «Բատկիվշչինա» կուսակցության առաջնորդ Յուլիա Տիմոշենկոն կարծում է, որ պետության ղեկավարի ընտրությունների երկրորդ փուլն անպայման տեղի կունենա: Այս մասին գրում է RIA Novosti-ն:
Նրա խոսքերով` ընտրությունները մեկ փուլով, որպես կանոն, տեղի են ունենում տոտալիտար ռեժիմով երկրներում:
«Այսօր կարող եմ ասել, որ ընտրություններում երկրորդ փուլն անպայման կլինի: Ընտրությունները կլինեն երկու փուլով և ժողովրդավարական»,- ասել է Տիմոշենկոն: