Մադրիդի «Ռեալ»-ի դարպասապահ և ավագ Իկեր Կասիլյասը Չեմպիոնների լիգայի գավաթի խաղարկության «Ռեալ» – «Ատլետիկո» եզրափակիչ հանդիպման նախօրեին պատասխանել է լրագրողների հարցերին.
«Վերջին օրերի ընթացքում մենք չենք խոսել եզրափակչի մասին,- Կասիլյասի խոսքերն է փոխանցում ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը: Վերջապես կրկին հասել ենք որոշիչ հանդիպմանը և մտադիր ենք հաղթանակի հասնել, որովհետև Թուրքիայում կայացած հենց առաջին խաղից ամեն ինչ արել ենք դրա համար: «Ռեալ»-ը արժանի էր եզրափակչում իր տեղին: Մենք դասեր ենք քաղել նախորդ խաղարկություններից, երբ թերագնահատում էինք մեր մրցակիցներին: Եվ հենց դա օգնեց մեզ այս մրցաշրջանում խաղից խաղ առաջ գնալ:
Այս մրցաշրջանում թափ հավաքելու համար մեզ որոշ ժամանակ անհրաժեշտ եղավ, բայց մրցաշրջանի վերջում մենք բոլոր մրցաշարերի հաղթողի թեկանծուների թվում էինք: Իհարկե, պետք է հաղթանակի ձգտել բոլոր ճակատներում, բայց չեմպիոնական տիտղոսը այս մրցաշրջանում, ցավոք, մեզ չհասավ: Հիմա ժամանակն է կենտրոնանալ այս եզրափակչի վրա:»
Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի գավաթի խաղարկության «Ռեալ» – «Ատլետիկո» եզրափակիչ հանդիպումը կկայանա վաղը Լիսաբոնի «Դա Լուժ» մարզադաշտում և կմեկնարկի Երևանի ժամանակով 22:45-ին:








































