Ուկրաինայի նախկին փոխվարչապետ և Ազգային բանկի նախկին ղեկավար Սերգեյ Արբուզովի նկատմամբ, որին կասկածում են«Բանկային հեռուստաալիքը» ստեղծելու ժամանակ մոտ 120 մլն գրվեն (մոտ 10 մլն դոլար) վատնելու մեջ, հետախուզում է հայտարարված: Այս մասին գրում է Ria Novosti-ն` վկայակոչելով Ուկրաինայի գլխավոր դատախազությանը:
«Ուկրաինայի գլխավոր դատախազության գլխավոր քննչական վարչությունը հետախուզում է հայտարարել նախկին փոխվարչապետ, Ուկրաինայի ազգային բանկի նախկին ղեկավար Սերգեյ Արբուզովի նկատմամբ: Հետախուզման մասին վճիռն ուղարկվել է Ուկրաինայի ներքին գործերի նախարարություն»,-ասվում է հաղորդագրությունում:







































