Սիրիայի տարածքից կրակ է բացվել Թուրքիայի Հաթայ մարզի վրա, ինչի հետևանքով վիրավորվել է Թուրքիայի երկու քաղաքացի: Այս մասին հաղորդում է Interfax-ը՝ վկայակոչելով Թուրքիայի իշխանություններին:
Հաղորդվում է, որ Ջեյլանփընար քաղաքում վիրավորվել է մեկ կին և մի երիտասարդ: Կրակն արձակվել է Սիրիայի Ռաս Ալ-Այն քաղաքից, որտեղ մարտեր են ընթանում Սիրիայի կառավարական ուժերի և ապստամբների միջև:
Վիրավորված խաղաղ բնակիչները տեղափոխվել են հիվանդանոց: