Ռոբերտ Քոչարյանի պաշտոնավարման տարիներին տնտեսության աճի մասին ընդունված «վագրային թռիչք» արտահայտությունը միանգամայն տեղին է կիրառել Ucom ընկերության աճի մասին խոսելիս: ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյանին պատկանող այս ձեռնարկությունը իրական «վագրային թռիչքով» առաջ է գնում երկրի 1000 խոշոր հարկատուների ցուցակում. 2010թ. երրորդ եռամսյակում այն ցուցակի 616-րդ տեղում էր և բյուջե էր վճարել 86 մլն դրամ, 2011-ին 291-րդ տեղում էր և վճարել էր 208 մլն դրամ, իսկ այս տարվա հունվար-սեպտեմբեր ամիսների տվյալներով` խոշորագույն հարկ վճարողների մեջ արդեն 116-րդն է՝ բյուջե մուտք անելով 567,5 մլն դրամ:
Հիշեցնենք, որ «Յուքոմը» մատուցում է երեքը մեկում ծառայություն՝ ինտերնետ կապ, IP հեռուստատեսություն և ֆիքսված թվային հեռախոսակապ: Ի դեպ, Ucom-ի ֆիքսված հեռախոսակապին հետզհետե անցում են կատարում նաև պետական կառույցները, մասնավորապես՝ ՊԵԿ-ը, ԱԳՆ-ն:








































