Saturday, 20 06 2026
Իսրայելը տորպեդահարում է ԱՄՆ-Իրան գործարքը․ արյունալի մարտեր Լիբանանի հարավում
Բելառուսա-ուկրաինական պատերա՞զմ, թե ռուս-ուկրաինական հրադադա՞ր
Ռոբերտ Աբիսողոմոնյանը ներկայացրել է COP17-ին ընդառաջ կայանալիք առաջնորդների գագաթնաժողովի մանրամասները
Պարեկներն ու համայնքային ոստիկանները թմրաշրջանառության դեպքեր են բացահայտել. ՆԳՆ ոստիկանություն
ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը և Կարդինալ Աղաջանյանի հիմնադրամի տնօրենը քննարկել են համագործակցության հնարավորությունները
ԱՍՀ փոխնախարարն ու Բուլղարիայի դեսպանը քննարկել են համագործակցությունը աշխատանքային միգրացիայի ոլորտում
Ընտրություններում հաղթանակը Ձեր աշխատանքից ՀՀ քաղաքացիների գոհունակության հաստատումն է․ Ֆիցոն՝ Փաշինյանին
00:15
Զելենսկին 1 շաբաթ ժամանակ է տվել Լուկաշենկոյին
00:14
Ռուբիոն վստահեցրել է Լիբանանի նախագահին ԱՄՆ-ի շարունակական աջակցության մասին
00:11
Դևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիր
Բյուրականի աստղադիտարանի ձեռքբերումները ներկայացվել են միջազգային դիվանագիտական համայնքին
Փաշինյանը կարևորել է Firebird-ի ԱԲ տվյալային կենտրոնի գործունեությունը
Սպիտակ-Վանաձոր ճանապարհին «ԿամԱԶ» մակնիշի բեռնատար է կողաշրջվել․ կա տուժած
Մի քանի երիտասարդներ ձերբակալվել են թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով
Նոր Նորքում սկսվել է 2.3 կմ ճանապարհի հիմնանորոգման ծրագիրը
ՊԵԿ-ը պարզեցնում է հարկային գործընթացները և հստակեցնում մի շարք կարգավորումներ
Ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման նոր դեպքեր են գրանցվել
ԱԴԾ-ն պատրաստվում է «հետպուտինյան» դարաշրջանին. DW
Մեկ օրում բացահայտվել է 145 հանցագործություն. ՆԳՆ
22:50
Նորվեգիան գլխավոր հյուպատոսություն կբացի Գրենլանդիայում
Արհեստական բանականությունն արագորեն դառնում է հիմնարար տեխնոլոգիա պաշտպանական համակարգերում. ԲՏԱ նախարար
22:30
Նրանք ավարտված են. Թրամփը՝ Իրանի մասին
Քաղաքապետարանն ի սկզբանե իրազեկել էր երթևեկության վերակազմակերպման մասին․ Արտյոմ Կարապետյան
22:10
Իտալիայի վարչապետի հասցեին Թրամփի խոսքերի պատճառով ԱԳ նախարարը չեղարկել է այցը
22:00
Ինքնասպանությո՞ւն, թե՞ քողարկված սպանություն․ կանանց խորհրդավոր մահեր՝ Թուրքիայում
Իսրայելը և «Հեզբոլլահը» համաձայնության են եկել
Ռուսաստանից գոյաբանական սպառնալիք է եկել. դրա չեզոքացումը հրատապ առաջնահերթություն է
21:30
Իրանը կրկին սահմանափակել է նավերի երթևեկությունը Հորմուզի նեղուցում
ՍԴ-ից պահանջում ենք մանդատների բաշխման վերանայում. 2-րդ փուլի շուրջ հոխորտանքը իրատեսական չէ
21:09
Ուկրաինան և Թրամփի թիմը քննարկում են հրադադարի երկփուլ ծրագիր. The Economist

Թամաշա ժանտախտի ժամանակ

Այն, որ Հայաստանի Հանրապետության համար կառավարման մոդելների, համակարգային կառուցվածքների քննարկումները ունեն շատ կարևոր նշանակություն` կասկածից վեր է: Անկասկած է նաև, որ այդ քննարկումները պետք է հարստացնեն հանրային-քաղաքական գործընթացների բովանդակությունը բոլոր այն պետություններում, որտեղ պետականության մշակույթը նոր է կայանում և ունի ամրանալու, բյուրեղանալու խնդիր:

Սակայն գրեթե կասկածից վեր է նաև, որ ժամանակակից Հայաստանում այդ քննարկումները որքան էլ ցանկալի, այնուամենայնիվ ժամանակավրեպ են, քանի դեռ չի քննարկվել և չի հանգուցալուծվել գլխավոր հարցը` ինչպես հասնել երկրում օրինականության և իրավականության այն միջավայրին, երբ բոլորի, այդ թվում` պետական իշխանության տիրացած սուբյեկտների համար առաջին հերթին, պարտադիր կլինի օրենքը, բոլորը կլինեն օրենքի առաջ հավասար: Երբ այս ամենին որպես ելք առաջարկվում է նախագահական կառավարումից անցնել խորհրդարանական կառավարման, ինչով, օրինակ, հանդես եկավ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, ապա բնական հարց է առաջանում` իսկ ինչո՞վ է խորհրդարանական կառավարումն օգնելու, որ Հայաստանում իրավիճակը փոխվի և թե իրավականության, թե օրինականության առումով տեղի ունենա բեկում, թե նաև սոցիալ-տնտեսական տեսանկյունից:

Այսինքն` եթե, օրինակ, լինի խորհրդարանական կառավարում, արդյո՞ք ԲՀԿ-ի ներկայիս խորհրդարանական խմբակցության անդամ գործարար պատգամավորները` սկսած խմբակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանից, այլևս վայր են դնելու մանդատները, որպեսզի չխախտվի ՀՀ Սահմանադրությունն ու պատգամավորը չզբաղվի գործարարությամբ: Կամ` ինչպե՞ս է խորհրդարանական կառավարումն օգնելու, որ այլևս ընտրությունները չկեղծվեն Հայաստանում, որ Հանրապետական կուսակցությունը հերթական` արդեն երրորդ անգամ չվերարտադրվի բացարձակ մեծամասնությամբ` օգտագործելով իր փողային, վարչական և քրեական ռեսուրսները: Եթե Հայաստանն անցնի խորհրդարանական կառավարման, ԲՀԿ-ն այլևս փող կամ տրակտոր չի՞ բաժանելու: Այս հարցերին պատասխան առնվազն առայժմ չկա:

Խոսվում է հակակշիռների մեխանիզմի մասին, բայց հակակշիռների մեխանիզմ է նաև կիսանախագահական կառավարումը, երբ խորհրդարանը կարող է հակակշիռ լինել նախագահին: Ընդհանրապես, իշխանության թևերի տարանջատումն ու երկրում օրենքների առկայությունն ինքնին հակակշիռների մեխանիզմ են: Պարզապես պետք է, որ դատական, դատախազական համակարգերը գործեն, լինեն անկախ, գործեն անկախ հանձնաժողովները: Իսկ այդ ամենից առաջ, բնականաբար, պետք է լինի արդար ընտրության ինստիտուտ, որպեսզի իշխանությունը հաշվետու լինի քաղաքացուն, կախված լինի նրա քվեից: Երբ երկրում կառավարման համակարգի փոփոխության, կառավարման մոդելի փոփոխության հարց են դնում այնպիսի քաղաքական ուժեր, որոնք իրենք հանդիսանում են ընտրակեղծարար տեխնոլոգիաների մասնակիցներ,- ընդ որում` վաղեմի մասնակիցներ,- ապա այստեղ արդեն քննարկումները ոչ թե հանրային շահ են սպասարկում, այլ առաջացնում են հանրային մտահոգություններ:

Որևէ մեկը հասարակության հետ գործնական և առարկայական քննարկումներ չի ունենում այս կոնկրետ հարցերի շուրջ, չի խոսում կոնկրետ օլիգարխների ճակատագրի մասին, հասարակական-քաղաքական, պետական կյանքում նրանց տեղի ու դերի վերանայման մասին, տնտեսական ազատության, հավասար մրցակցության, հարկային կամայականությունների, դատական կամայականությունների չեզոքացման մեխանիզմի մասին: Եթե եղավ խորհրդարանական կառավարում, օլիգարխները այլևս չե՞ն գնալու խորհրդարան, այլևս չե՞ն առաջադրվելու իրենց մեծամասնական տարածքներում, որոնք վերածել են անձնական կալվածքների: Եթե եղավ խորհրդարանական կառավարում, այլևս բյուջեի փողերը չե՞ն մսխվելու այնպես, ինչպես մինչև այսօր: Եթե խորհրդարանական կառավարում եղավ, բիզնեսմենները այլևս չե՞ն դառնալու բարձրաստիճան պաշտոնյա, կամ` պաշտոնյաները այլևս չե՞ն դառնալու բիզնեսմեն, նրանց բարեկամները, հարազատներն ու ընկերները արտոնյալ պայմաններում չե՞ն լինելու կյանքի բոլոր բնագավառներում: Ո՞րն է այս ամենի երաշխիքը:

Եվ այս ամենին, այս ու համանման բազմաթիվ այլ հարցերի պատասխաններին գումարվում է նաև այն, որ ներկայիս կառավարման համակարգը փոխելու մասին են խոսում ուժեր, որոնք, ըստ էության, բառիս բուն և պատկերավոր իմաստով ուժ են դարձել հենց առկա նախագահական համակարգի պայմաններում` նաև ժամանակին հանդիսանալով նախագահի աջ ձեռքը, յուրայինը, մերձավոր օլիգարխը, և ուժ են դարձել նաև երկրում առկա արատները մի կողմից սնուցելով և մյուս կողմից` օգտվելով դրանցից: Բայց, ի վերջո, դա, իհարկե, հաղթահարելի խնդիր է, եթե այդ ուժերը խոսեն հենց այդ ամենի մասին, այսինքն` ոչ թե գիտատեսական դատողություններ անեն կառավարման մոդելների մասին և հանրությանը մատուցեն իրենց գիտելիքները համաշխարհային քաղաքագիտական գրականության վերաբերյալ, այլ նստեն ու կոնկրետ, ազնվորեն, շիտակ, անկեղծ, պարզ խոսեն Հայաստանում առկա իրողությունների մասին` մեկ առ մեկ ներկայացնելով այդ ամենի հիմնարար, համակարգային պատճառները և քննարկելով լուծման ուղիները, բայց` պրակտիկայի, ոչ թե համաշխարհային քաղաքագիտության դասական տեսությունների հիմքով: Հակառակ պարագայում, ամենալավ գաղափարներն անգամ թամաշա են, եթե ոչ հենց սկզբից` մտահղացման պահից ի վեր, ապա անկասկած հրապարակվելուց հետո, քանի որ բացարձակապես հող չունեն հանրային ընկալման հարթության վրա:

Ի վերջո, Հայաստանի տնտեսական քաղաքականությունն էլ ներկայումս իրականացվում է առավելապես այդ տեսական դատողությունների, տնտեսագիտության դասական սահմանումների հիմքով, բայց մեղմ ասած` ոչ այնքան մխիթարող արդյունքները վկայում են, որ այդ ամենը ոչ մի կապ չունի Հայաստանի իրականության հետ, որովհետև տեսությունը պետք է իմանալ իրականությանը ոչ թե փոխարինելու, այլ այդ իրականությունն ավելի լավ հասկանալու համար: Իսկ եթե այդ ամենը հասկանալով հանդերձ, այդուհանդերձ տեսությունը փորձ է արվում պրակտիկ քաղաքականության տեսքով իբրև լուծում և ելք մատուցել հասարակությանը` հաշվի չառնելով և առավել ևս աչք փակելով հիմնարար արատների կոնկրետ և համակարգային օրինակների վրա, դա արդեն պարզապես հանրությանը գիտակցված մոլորեցնելու ու սեփական քաղաքական շահերին ծառայեցնելու հանցավոր փորձ է և ժամանակի ավելորդ կորուստ հասարակության ու պետության համար:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում