Իսպանական լրատվամիջոցները հայտնում են, որ Մադրիդի «Ատլետիկո»-ի դարպասապահ Տիբո Կուրտուան գովեստի խոսքեր է հասցեագրել թիմի գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեին:
Բելգիացի ֆուտբոլիստը կարծում է, թե արգենտինացի մարզիչը չի զիջում մեծագույն մասնագետներին:
«Սիմեոնեն «Ռեալ»-ին և «Բարսելոնա»-ին նախանձելու կարիք չունի: Նրա գլխավորությամբ «Ատլետիկո»-ն բարձր արդյունքներ է գրանցում թե´ազգային առաջնության շրջանակներում, թե´ միջազգային արենայում: Նախկինում մենք քիչ հաղթանակներ էինք գրանցում, ներկայումս` շատ, ինչը պայմանավորված է հենց Սիմեոնեի աշխատանքով: Ինձ ավելի շատ այն է զարմացնում, որ Սիմեոնեն միշտ խաղադաշտի եզրին է և անընդհատ հրամայում է ֆուտբոլիստներին չթուլանալ»,- ասել է Կուրտուան:








































