Դոնեցկի «Շախտյոր»-ի պաշտպան Ռազվան Ռացի կարծիքով «Չելսի»-ի դեմ արտագնա խաղում (3:2) «հանքափորներ»-ն առնվազն ոչ-ոքիի էին արժանի.
«Հնարավոր է՝ կորցրինք զգոնությունը: Դժվար է միանշանակ ասել, թե ինչ տեղի ունեցավ մեզ հետ: Ցավալի է, քանի որ պետք է հաղթեինք: Բազմաթիվ գոլային պահեր էինք ստեղծել, որոնք չկարողացանք իրացնել:
Մենք առնվազն ոչ-ոքիի էինք արժանի: Հաջորդ 2 խաղերում պարտավոր ենք հաղթանակներ տոնել, որպեսզի դուրս գանք փլեյ-օֆֆ: Կպայքարենք մինչև վերջ»,- հայտարարեց Ռացը:








































