Voice Driver Cup մրցաշարում, որքան բարձր ես բղավում ավտոմեքենայի վրա, այնքան արագ է այն ընթանում:
Նոր Nissan Fairlady 370Z առաջ մղման շրջանակներում ընկերությունը մշակել է ավտոմեքենայի փոքրացված մոդելը, որը ղեկավարվում է ձայնի միջոցով: Որքան բարձր է վարորդը բղավում ավտոմեքենայի iPhone-ի բարձրախոսի մեջ, այնքան ավելի արագ է ընթանում այն:
Ճապոնիայի Nissan-ի շտաբ բնակարանում կայացել է Voice Driver Grand Prix-ը:
Նոյեմբերի 17-ին կկայանա մրցաշարի ևս մեկ փուլ, որտեղ մասնակցություն կունենան բոլոր ցանկացողները:









































