Իսրայելի Էյլաթ քաղաքում անցկացվող ծանրամարտի համաշխարհային ուսանողական առաջնության մեկնարկը հաջող էր Հայաստանի պատվիրակների համար:
Առաջինը մրցահարթակ ելած Սմբատ Մարգարյանը (56 կգ) երկամարտի 231 կգ (100+ 131 կգ) արդյունքով գրավեց երրորդ տեղն ու արժանացավ բրոնզե մեդալի: Հաղթող ճանաչվեց մոլդովացի Իգոր Բոուրը (258 կգ): Երկրորդ տեղը գրավեց թաիլանդցի Չի Չունգ Թանը (240 կգ):
Բրոնզե մեդալի արժանացավ նաև Վանիկ Ավետիսյանը (69 կգ), որը երկամարտումցույց տվեց 315 կգ (142+173 կգ) արդյունք: Հաղթեց կորեացի Ջեոնգսիկ Վոնը (318 կգ): Նույն արդյունքով արծաթե մեդալ ստացավ մոլդովացի Արտյոմ Պիպան, ով կորեացուն զիջեց անձնական բարձր քաշի պատճառով:
Մրցումները շարունակվում են: Հայաստանից մրցահարթակ կելնեն ևս չորս մարզիկներ:







































