Չեմպիոնների լիգայի գավաթի խաղարկության խմբային փուլի «Բարսելոնա»-ի դեմ խաղից հետո «Սելթիկ»-ի գլխավոր մարզիչ Նիլ Լենոնը շատ գոհ է մնացել իր սաների խաղից ու հաղթանակից:
Տանտերերը մեկ գոլ բաց թողեցին, սակայն իրենց հերթին երկու անգամ Վիկտոր Վալդեսին ստիպեցին գնդակն հանել սեփական դարպասից:
«Ես լավ հիշողություններ ունեմ՝ կապված ֆուտբոլիստի իմ կարիերայի հետ: Սակայն այս հաղթանակը, անկասկած, իմ կյանքի ամենամեծ ձեռքբերումն է: Սա մեր ակումբի պատմության լավագույն էջերից է:
Գիտեինք, որ մրցակիցը խոցելի է անկյունայինների ու հեռահար փոխանցումների ժամանակ: Դու կարող ես խաղը այս կամ այն կերպ պլանավորել, բայց ամեն ինչ կախված է ֆուտբոլիստներից: Պետք է նշել նաև, որ այսօր մարզական բախտը մեր կողմից էր»,- հայտարարել է Լենոնը:






































